Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում

Blog Image

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 216 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 

«66 ԱԹՍ խոցվել է Կրասնոդարի երկրամասի, 45-ը՝ Սարատովի մարզի, 19-ը՝ Ղրիմի Հանրապետության, 8-ը՝ Վոլգոգրադի մարզի, 7-ը՝ Ռոստովի մարզի, 4-ը՝ Բելգորոդի մարզի, 3-ը՝ Տամբովի մարզի, 2-ը՝ Բրյանսկի մարզի, մեկական ՝ Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի և Օրենբուրգի մարզերի, 59-ը՝ Սև ծովի ջրային տարածքի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Send