Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը․«Հրապարակ»

Blog Image

 

«Հրապարակ» թերթը գրում է․ Սեպտեմբերի 22-ին հրապարակվեցին ՔՊ 7-րդ համաժողովում կուսակցության վարչության, նախագահի եւ վերահսկող հանձնաժողովի ընտրության արդյունքները։ Վարչության 20 տեղի համար առաջադրվել էր 41 թեկնածու, այդ թվում՝ Փաշինյանի դասընկեր, ամուսնության քավոր, 2019-ին Իջեւանի համայնքապետի պաշտոնակատար, 2021-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը:

Նա մինչեւ համաժողովը ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախագահն էր։

 

Քվեարկության արդյունքում վարչության անդամի թեկնածու Հայկ Ղալումյանը ստացել է 299 քվե, իսկ ընտրվելու նվազագույն շեմը 405 քվեն էր։ Նա չի առաջադրվել կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամի թեկնածու։

 

Փաստորեն, Տավուշի մարզպետը չընտրվեց ՔՊ վարչության անդամ եւ զրկվեց վերահսկող հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

 

Ի դեպ, Հ․ Ղալումյանի` Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրության մեջ երկար ժամանակ նշված չէր, որ նա ՔՊ անդամ է: Շատ ավելի ուշ են ավելացրել կուսակցական պատկանելության մասին տեղեկությունը: Ղալումյանին հարցրել էինք, թե որ թվականից է ՔՊ անդամ։ Այդ պարզ հարցին չի պատասխանել, խորհուրդ է տվել այդ հարցով դիմել ՔՊ կուսակցություն։ 

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 23․ 09․ 25 թ

Send