Սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Աշոտ Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
«Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում»,- ահյտնում է shamshyan.com-ը։