Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Երևանում, բախվել են «Opel» ու «Mercedes», վիրավnր կա. Shamshyan

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Զ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Համայակ Բ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթբետոնե էլեկտրասյանը: 
 
«Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ըստ նախնական տեղեկություննեի՝ վթարի մեղավորը եղե է «Opel»-ի վարորդը, ով ոչ միայն վթարային իրավիճակ է ստեղծել վարորդի համար, այլև դարձել է վթարի պատճառ, սակայն նա չի ընդունում իր մեղավորությունը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև պարեկների ժամանումը՝ «Mercedes»-ի վարորդի ընկերները ժամանում են դեպքի վայր ու ավտոմեքենայի վրայից հանում են հետևի համարանիշները, պատճառաբանելով, թե ուզում են մեքենան սարքել ու վաճառել, համարները պետք չի երևա, որ մարդիկ չիմանան, որ ավտոմեքենան «խփած է»: 

Send