Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք «Նաբերեժնի»-ում, 35-ամյա կինը հայտնել է, իր նկատմամբ անօրինական գործողություններ են կատարվել. Shamshyan

Blog Image

Հոկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 35-ամյա Լիանա Ս.-ից, ով հայտնել է, որ իրեն Հրազդանի կիրճում գրոծող «Նաբերեժնի» ռեստորանային համալիրում իր կամքին հակառակ պահում են:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպք վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի տեղակալ Բագրատունյանի գլխավորությամբ:
 
Տեղում ոստիկանները հայտնաբերել են ահազանգող կնոջը, ով հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ հայտնել է, որ Երևանի բնակիչ 36-ամյա Հայկազ Մ.-ն իր կամքին հակառակ իրեն պահել է նշված ռեստորանային համալիրում և ալկոհոլի ազդեցության տակ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, մի քանի անգամ խմիչք է լցրել իր վրա, այդ կերպ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: 

 

Send