Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Բոլիվիայի նախագահին

Blog Image

Բոլիվիայում համատեղության կարգով ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) իր հավատարմագրերն է հանձնել Բոլիվիայի Բազմազգ Պետության նախագահ Լուիս Ալբերտո Արսե Կատակորային:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ դեսպանը առանձնազրույց է ունեցել Բոլիվիայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Սելինդա Սոսա Լունդան:

Նախագահ Արսե Կատակորան շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ շեշտելով, որ Հայաստանի առաջին դեսպանի հավատարմագրումը Բոլիվիայում նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում: Դեսպան Գևորգյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և հավաստիացրել, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։

Send