Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ այսօր և առաջիկա օրերին ցանկացած բողոքի ակցիա կդիտարկվի որպես շարունակություն գիշերային իրադարձությունների՝ նախագահական պալատի գրոհի փորձի, և կձեռնարկվեն «համապատասխան միջոցներ»։
ՆԳՆ-ն հանդես է եկել նախազգուշացմամբ.
«Մենք ունենք հիմքեր ենթադրելու, որ այսօր և առաջիկա օրերին կայանալիք ցանկացած հավաք հանդիսանում է երեկվա փորձի շարունակությունը, և մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ՝ ապահովելու համար, որ հասարակական կարգին և անվտանգությանը ոչինչ չսպառնա։
Մենք կոչ ենք անում բոլորին հաշվի առնել այս հանգամանքը և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հիմք հանդիսանալ պատասխանատվության ենթարկվելու համար»,- նշված է գերատեսչության հայտարարությունում։