Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու Հ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարիները:
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել շտապօգնությանը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից տեղեկություն է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու 5 վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են: Ժամանել են նաև ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ:
Լուսանկարներն այստեղ