Այսօր ժամը 17։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա․ կան արգելափակված քաղաքացիներ, անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Vaz» և «Volvo» մակնիշների ավտոմեքենաները․ վերջիններս հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս։
«Vaz» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ «Vaz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել երկու ուղևորի և վարորդին․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։