Մատենադարանի բարեկամ և նվիրատու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը նոր նվիրատվություն է կատարել։ Լոնդոնաբնակ հայտնի հայագետը, որդու՝ Տիրան Ներսեսյանի միջոցով, Մատենադարանին է փոխանցել 1861թ․ Բաղդադում գրված «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրն ու հարակից արժեքավոր վավերագրեր, որոնք հարուստ տեղեկություներ են փոխանցում Իրաքի հայ համայնքի պատմության վերաբերյալ։
Մատենադարանը երախտագիտություն է հայտնում Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանին՝ արժեքավոր նվիրաբերության համար։