Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ասկե Գրուպ» պողպատաձուլական ձեռնարկություն

Blog Image

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Չարենցավանի «Ասկե Գրուպ» պողպատաձուլական ձեռնարկություն, որը խոշորագույնն է Հայաստանում։ Ընկերությունը մասնագիտացած է շինարարության մեջ կիրառվող պողպատե ամրանների, ինչպես նաև հանքարդյունաբերության համար նախատեսված պողպատե աղացագնդերի արտադրությամբ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել ձուլարանի աշխատանքներին, մասնավորապես՝ 40 տոննա հզորությամբ էլեկտրաաղեղային վառարանի շահագործմանը և անընդհատ ձուլման հոսքագծերին։

Ձուլարանի տարեկան արտադրական հզորությունը կազմում է շուրջ 300,000 տոննա, իսկ ամրանների արտադրությունը՝ մինչև 175,000 տոննա։

Ըատ աղբյուր՝ այցի շրջանակում նախագահը եղել է նաև տաք գլանաձև նախապատրաստվածքների գլոցման և աղացագնդերի արտադրամասում, որտեղ նախատեսվում է մեկ հերթափոխով տարեկան արտադրել շուրջ 20,000 տոննա արտադրանք։

Ընկերությունում միայն 2022 թվականից հետո իրականացվել է շուրջ 20 մլրդ դրամի ներդրում, որի զգալի մասը հնարավոր է դարձել պետական աջակցության գործիքների շնորհիվ։ «Ասկե Գրուպ»-ը նաև օգտվում է ներդրումային ծրագրերի շրջանակում կառավարության կողմից տրամադրվող տարբեր աջակցություններից:

Նշվում է, որ շրջայցից հետո ընկերության գրասենյակում քննարկվել են ընկերության ընթացիկ գործունեությունը և ներդրումային ծրագրերը, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանի և ալյումինե մարտկոցների արտադրության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև մետաղաձուլության ոլորտում վերջին տարիներին կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։

Send