Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆրանսիայում Լուվրի գողությունից մի քանի ժամ անց կողոպտվել է ևս մեկ թանգարան

Blog Image

Փարիզում Լուվր թանգարանի կողոպուտից ընդամենը մի քանի ժամ անց անհայտ անձինք արժեքավոր ցուցանմուշներ են գողացել Լանգր քաղաքում Դենի Դիդրոյի թանգարանից, գրել են ԶԼՄ-ները։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ գողերը գիշերը մտել են Դենի Դիդրոյի Լուսավորության տուն, կոտրելով մուտքի դուռն ու ցուցափեղկը։ Պարզվել է, որ անհետացել է 18-րդ և 19-րդ դարերի միջև հատված ոսկե և արծաթե մետաղադրամների հավաքածու։ 

Դեպքից հետո թանգարանը փակ է հանրության համար։ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը հրահանգել է անհապաղ ուժեղացնել անվտանգությունը երկրի թանգարաններում և մշակութային ժառանգության վայրերում։

Send