Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է զանգվածային զորահավաքի մասին:
Այս որոշումը պատասխան է Կարիբյան ավազանում ամերիկյան զորքերի տեղակայմանը, հաղորդել է CNN-ը:
Պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսի խոսքով՝ այս քայլը պատասխան է Միացյալ Նահանգների կողմից ներկայացվող «իմպերիալիստական սպառնալիքին»: Երկրի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է զորավարժությունների մեկնարկի մասին, որոնց կմասնակցի Բոլիվարական աշխարհազորը՝ քաղաքացիական անձանցից կազմված պահեստազորային ուժը:
Ամերիկյան ամենամեծ ավիակիրը՝ «USS Gerald R. Ford»-ը մինչ այս իրադարձությունը մտել էր Միացյալ Նահանգների Հարավային հրամանատարության պատասխանատվության գոտի (USSOUTHCOM), որը ներառում է Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը, միանալով ԱՄՆ ռազմածովային ուժերի ութ այլ նավերի, որոնք նույնպես USSOUTHCOM-ի պատասխանատվության գոտում են:
