Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կապանում կամուրջ է վնասվել. Այն փակ է երթևեկության համար

Blog Image

Սեպտեմբերի 25-ին, ժամը 03։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Գարեգին Նժդեհ հրապարակի մոտ գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջի մի հատված վնասվել է․ տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար։ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն:

Send