Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ անել, եթե տուժել եք ֆինանսական բուրգի գործունեությունից․ Կիբեռոստիկանություն

Blog Image

Կիբեռոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են․

«Ինչպես և նախկինում տեղեկացրել էինք Հայաստանում տարածում գտած «ֆինանսական բուրգերից» HelloBity առցանց հարթակի միջոցով առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ՝ միևնույն ժամանակ խոստանալով նաև բարձր տոկոսներ Ձեր կողմից հարթակ հրավիրված անձանց դիմաց:

Այսօր արդեն ազդակներ են ստացվում այս բուրգի հետևանքների մասին։
Հիշե’ք, Նման հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց Դուք հրավիրել եք հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են Ձեր գոյացած «եկամուտը»:

Արդյունքում՝ կուտակելով մեծ թվով ներդրողներ և ֆինանսական միջոցներ, նման հարթակները որոշ ժամանակ անց դադարեցնում են իրենց գործունեությունը, և այն անձինք, ովքեր կատարել են «ներդրումներ», կորցնում են ամբողջ գումարը։
Send