Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Սրբազանի ինքնազգացողությունը լավ էր, ոգին` անկոտրում ու հաղթական, հումորը` տեղը

Blog Image
Այսօր մի քանի ընդդիմադիր գործիչներ տեսակցել են Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ մասին հայտնել է Մարտուն Գրիգորյանը՝ գրելով․ Այսօր`«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ես և ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այցելեցինք Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, տեղում մեզ միացավ նաև Աղվան Վարդանյանը: Փառք Աստծո, Սրբազանի ինքնազգացողությունը լավ էր, ոգին անկոտրում ու հաղթական, դուխն ու հումորը տեղը: Ինչպես և սպասում էի` առաջինը հետաքրքրվեց Շիրակով ու գյումրեցիներով․ «Գյումրեցիներս ի՞նչպես են»: Սրբազան ջան, ամեն ինչ լավ է լինելու»:
Send