Պակիստանը և Աֆղանստանի «Թալիբան» իշխանությունն այսօր բանակցություններ կանցկացնեն Դոհայում:
Պակիստանի պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարարը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Քննարկումները կկենտրոնանան Պակիստան-Աֆղանստան սահմանի երկայնքով խաղաղության և կայունության վերականգնման, Աֆղանստանից գործող զինված խմբավորումների հարձակումները կանխելու միջոցառումների վրա, գրել են ԶԼՄ-ները։
Իրանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ օգնելու նվազեցնել Պակիստանի և Աֆղանստանի միջև լարվածությունը։
