Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար Կոմիտասի պողոտայում, բախվել են «Nissan Altima» և «FOL» տրակտոր․ Shamshyan

Blog Image

 

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Հայկ Մ.-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տաճատ Կ.-ի վարած, «Էկոլակ» ՍՊԸ-ին պատկանող «FOL» մակնիշի տրակտորը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 
  
Հրշեջ-փրկարարերը հոսանքազրկել են «Nissan»-ը, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն Տաճատ Կ.-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: 

Send