Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մահվան ելքով վրաերթ. «ՎԱԶ 21102»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել բնակչի տան հողամասում

Blog Image

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Հայկ Զ.-ն իր վարած «ՎԱԶ 21102» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 79-ամյա Հարություն Ս.-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բնակչի տան հողամասում։

Մինչ դեպքի վայրում զննություն կկատարեր քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send