Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նորածին է մահացել․ հարազատները ահազանգել են իրավապահներին

Blog Image

 

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այսօր գիշեր ժամը 03:00-ի սահմաներում Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր։ Մի քանի ժամ հետո բժիշկները մոտեցել են ծննդկանի հարազատներին եւ ասել են, որ նորածինը մահացել է։

Մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին եւ դեպքի մասին ահազանգել են իրավապահներին։


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին։

Send