Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչպե՞ս են պայթյունից տուժած զինծառայողները

Blog Image

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով զինծառայողներ էին տուժվել։ Այդ մասին հայտնել էր պաշտպանական գերատեսչությունը։

Դեպքից շուրջ մեկ օր անց միայն Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 8 զինծառայող է տուժել, քրեական գործ է հարուցվել: 

MediaHub-ն այսօր ՊՆ-ից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են պայթյունից տուժած զինծառայողները։ Ի պատասխան մեր հարցի, ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշեց․  «Հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են, ստանում են անհրաժեշտ բուժում, ապաքինման փուլում են»։

Ինչպես և դեպքի օրերին, ՊՆ-ն շարունակում է հույժ գաղտնի պահել այս միջադեպի հետ բոլոր մանրամասները:

Նարե Գնունի

Send