ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի համաձայնության գալ Ռուսաստանի հետ։
Այս մասին նա խոսել է ՆԱՏՕ-ի՝ Հաագայում կայանալիք գագաթնաժողովից առաջ։
«Ես պետք է նայեմ դրան։ Բայց ես կցանկանայի տեսնել Ռուսաստանի հետ գործարք տեսնել։ Ինչպես գիտեք, Վլադիմիրը զանգահարեց ինձ։ Նա ասաց՝ «Կարո՞ղ եմ օգնել ձեզ Իրանի հարցում», ես ասացի՝ «Ոչ, ինձ օգնություն պետք չէ Իրանի հարցում։ Ինձ օգնություն է պետք ձեզ հետ»։ Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ Ռուսաստանի հետ», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը Հաագա մեկնող ինքնաթիռում։