Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Գարիկ Մարտիրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանի կալանավորմանը

Blog Image

Ռուսաստանահայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն արձագանքել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ 

Հումորիստի կինը՝ Ժաննա Լեւինա Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում տեղադրել է ամուսնու լուսանկարը, որին կից գրված է.

«Վերջին օրերին ինձնից անընդհատ կարծիք են հարցնում մեր հայրենակից, խոշոր բարերար և իմ ավագ ընկեր Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի,այդ թվում նաև ինձ բազմաթիվ հարցերում։ Ես իհարկե մտահոգված եմ այս իրավիճակով ու հուսով եմ, որ այն դրական հանգուցալուծում կստանա շատ մոտ ապագայում, այսինքն պարոն Կարապետյանը ազատություն կստանա և կվերադառնա իր ընտանիքի մոտ։ Վստահ եմ,որ մեր հայրենակից Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից։ Ուժ և եռանդ եմ ցանկանում Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին»։

Send