Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ է բռնկվել Թթուջուրի տներից մեկի բակում

Blog Image

Հոկտեմբերի 26-ին, ժամը 20։55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 27-ին, ժամը 00։50-ին, մարվել՝ 04։14-ին։ այրվել է մոտ 800 հակ անասնակեր։

Send