Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայերն արդյունավետ պաշտպանության իրավունքից զրկված են. Սահակյանը՝ Բաքվում պահվող ռազմագերիների մասին

Blog Image

Հայ գերիների պաշտպանները միջնորդել են ադրբեջանական դատարանին արդարացնել նրանց:

Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը  MediaHub-ի հետ զրույցում հայտնեց՝ կարևոր էր, որ նման միջնորդությունն արել են 2023 թվականի պատերազմական գործողությունների մասնակցություն ունեցած անձանց հանրային պաշտպանի գրասենյակը ներկայացնող փաստաբանները, սակայն ոչ պաշտպաններ, ովքեր կապված են Արցախի նախկին ղեկավարության հետ։

«Բոլոր դեպքերում այս միջնորդությունը որևէ հետևանք չի ունենալու և դա քաջ գիտակցում են նաև հանրային պաշտպանները: Պարզապես հստակ է դատավարությունների ողջ ընթացքից, որ այս պաշտպաններն արդյունավետ պաշտպանություն չեն կազմակերպել, և հայերն արդյունավետ պաշտպանության իրավունքից զրկված են»,- մեզ հետ զրույցում նշեց Սահակյանը։

Նրա խոսքով՝ դատարանները կայացնելու են մեղադրական դատավճիռներ։ Նրանք տակտիկան հնարքով փորձում են չեզոքացնել  Ռուբեն Վարդանյանի գործողությունը, որը միտված էր մասնավոր պաշտպանից հրաժարվելուն, այն պարզ պատճառով, որ անգամ մասնավոր պաշտպանը զրկված էր պաշտպանություն կազմակերպելու օբյետիվ պրակտիկ հնարավորություններից, ուստի պաշտպանության իրավունք գոյություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ շինծու դատական նիստը կայացել է նոյեմբերի 27-ին: Հաջորդ նիստը նախատեսված է դեկտեմբերի 4-ին։

Նշենք նաև՝ Բաքվի ռազամական դատարանում դատերն անցնում են առանց միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայության։ Տեղեկություններ են հրապարակվում իշխանական լրատվամիջոցներով։

Գերիների թվում են նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։

Էմմա Մարտիրոսյան

Send