Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Ինչպե՞ս ընտրել որակյալ, անվտանգ և առողջարար կաթնամթերք, ինչպե՞ս կողմնորոշվել շուկայում

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես, ինչ պայմաններում և ինչից է արտադրվում կաթը, որը մենք օգտագործում ենք ամեն օր։ Հարցը գուցե շատերին անբնական թվա, քանի որ բոլորիս հայտնի է` կաթ «արտադրող աղբյուրը» կովն է, սակայն, ինչպես պարզվում է, միշտ չէ, որ այդպես է։ 

Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ խանութից գնված գունեղ, գեղեցիկ փաթեթավորմամբ, կաթի անվան տակ վաճառվող ապրանքն իրո՞ք բնական և անվտանգ է․ «Երեմյան» կաթնամթերքը հստակ տալիս է հարցի պատասխանը՝ անհրաժեշտ է ճանաչել բարեխիղճ արտադրողին, որը մարդուն դիտարկում է որպես բարձրագույն արժեք և խիստ արժևորում նրա առողջությունը։

2020 թվականից բարձրակարգ, անվտանգ, գլյուտենից զերծ կաթնամթերք շուկա դուրս բերած ընկերությունն այստեղ էլ է հավատարիմ մնացել իր սկզբունքին՝  սահմանելով բարձր նշաձող կաթնամթերքի արտադրության հարցում ևս։

2019 թվականին Ջերմուկում հիմնվեց ընկերության առաջին տոհմաբուծական ֆերմերային տնտեսությունը։ Սկզբում ընկերությունը կաթնամթերքն արտադրում էր միայն սեփական ռեստորաններին բարձրորակ կաթնամթերք մատակարարելու համար, հետո արդեն կորոնավիրուսը դարձավ պատճառ, որ հայ սպառողը ևս կարողանա օգտվել բարձրորակ կաթնամթերքից։
2020 թվականի կորոնավիրուսի դժվարին շրջանում, երբ փակ էին բոլոր ռեստորանները, ընկերությունը, չունենալով այլընտրանք, կրկին ընտրեց բարդ ճանապարհ՝ բրենդավորելով սեփական արտադրության կաթնամթերքն ու դուրս գալով շուկա։ 

Սպառողին բարձրորակը մատուցելու նպատակով ընկերությունը հիմնեց ևս մեկ ֆերմա՝ Հայաստանի միակ և ամենամեծ գյուղատնտեսական համալիրը, որն իր տեսակի մեջ եզակի է ամբողջ տարածաշրջանում։

 

 

Իսկ ինչո՞վ է եզակի 150 աշխատակից ունեցող այս ֆերման․ գանք սկզբից։

Նախ այն պատճառով, որ այստեղ գործում է «Սերմից՝ սեղան» հայեցակարգը, որտեղ բացարձակ որակ ապահովելու համար արվում է ամեն ինչ՝ սկսած կերարտադրության առաջին քայլից մինչ կաթի մշակման ամբողջական փակ շղթա։ Ընկերության արտադրած կաթը ձերբազատված է մարդկային կամ արտաքին որևէ այլ ազդեցությունից, ինչն էլ երաշխավորում է անարատ և մաքուր արտադրանք։

Բացի Լոռվա դաշտերում կենդանիների համար որակյալ, վիտամիններով հարուստ, կանաչ անասնակեր արտադրելուց, այնուհետև անասնակերը ժամանակակից սիլոսացմամբ փաթեթավորելուց, ընկերությունը հատուկ հոգատարությամբ է հետևում կենդանիների խնամքին։ Այստեղ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր կենդանուն, հավաքագրվում է ամբողջական տեղեկատվություն նրա առողջության մասին։ Ըստ այդմ՝ կարգավորվում է նրանց սնուցումը, կանխվում են հիվանդությունները և ապահովվում կայուն առողջություն։

Եվ, որ ամենակարևորն է, լավ անասնակերով սնված, առողջ կենդանիների կիթն իրականացվում է՝ առանց մարդու մասնակցության։ Ֆերմայում 40 տեղանոց շրջանաձև կիթի ժամանակակից համակարգը միջինում կթում է ժամում 250 կով։ Այս նորարարական տեխնոլոգիան ապահովում է հիգիենիկ պայմաններ կթման ողջ ընթացքում՝ պահպանելով կաթի ամբողջականությունը: Փակ շղթայի սառնարանային համակարգի շնորհիվ՝ կաթի որակական բոլոր հատկանիշները պահպանվում են։ Ի դեպ, կիթն ընթանում է առանց սթրեսի, ինչը նպաստում է կաթի բարձր որակին: Նման աշխատանքի արդյունքում է ընկերությունը կարողացել է ունենալ FSSC 22000 սերտիֆիկացմամբ միակ գործարանը Հայաստանում։ Ի դեպ, Երեմյան կաթը միակն է ՀՀ-ում, որը, ըստ սերտիֆիկացման, թույլատրվում է տալ նաև երեխաներին։

Այսինքն՝ սա այն դեպքն է, երբ արտադրանքի մասին շատ խոսելու կարիք չկա, սպառողի կարծիքն ու կաթնամթերքի սպառման արագությունն ամեն ինչ ասում է։ Թերևս դա է պատճառը, որ Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ և կառավարման խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը համեստորեն լռում է կաթնամթերքի որակի մասին՝ թողնելով, որ մարդիկ իրենց գնահատեն։

«Անարատ ու անվտանգ արտադրանքը մեր հոգատարությունն ու պատասխանատվությունն է մեր սպառողների նկատմամբ։ Յուրաքանչյուր բան արտադրելիս պետք է ուղղակի ինքդ քեզ հարց տաս՝ դու սա քո երեխային կտայի՞ր»,- նշում է նա, ապա ամփոփում խոսքը՝ հորդորելով՝ «ընտրե՛ք կաթ, որը սեր է, ուժ և առողջություն»։

Նարե Գնունի

Send