Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն (տեսանյութ)

Blog Image

Ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրել է 131 կգ, 136 կգ ու 145 կգ:

Վերջին մոտեցումով ծանրորդը Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանել: Այս վարժությունում Կարապետյանն առաջինն է: Հրում վարժությունում բարձրացրել է 166 կգ, այնուհետ172 կգ ու 176 կգ` սահմանելով ԵԱ-ի նոր ռեկորդ: Այստեղ ևս նա առաջինն է:

Երկամարտի 321 կգ արդյունքով` Տիգրան Կարապետյանը դարձել է  Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Հավաքականի ավագ մարզիչ` Մելիք Ղուկասյան

Երկրորդ մարզիչ` Դավիթ Մուրադյան

Տիգրան Կարապետյանի անձնական մարզիչ` Գարուն Խաչատրյան

Տեսանյութն՝ այստեղ

Send