Սեպտեմբերի 5-ին, ժամը 12։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմիր Աղեկ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարմիր Աղեկ գյուղին հարակից «Բեն» դաշտավայրում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին, մարվել՝ 13։50-ին։ Այրվել է ավտոմեքենան։
ՆԳՆ փրկարար ծառայություն