Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Քաղաքականություն

Կարգելվի պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից տարաների, սպասքի օգտագործումը․ խոշոր տուգանք կլինի

Blog Image

2027-ի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը: Արգելք կսահմանվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների վրա։ Արգելվելու է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը։ 

Կանոնակարգի խախտման դեպքում տուգանքը կլինի 100-150 հազար դրամ։ 

Կառավարությունն այսօր հավանություն է տվել շրջակա միջավայրի նախարարության առաջարկներին, որոնց համաձայն` փոփոխություններ կարվեն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում, և «իրացում» բառը կփոխարինվի «օտարում» բառով։

Կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտրի կետերում դրանց առկայությունը` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։

Որպես այլընտրանք առաջարկվում են թղթից և կտորից պատրաստված, բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։

Արգելվելու է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում։ Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից, փայլաթիթեղից կամ փայտանյութից պատրաստված տարաները, ասել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Սահմանված արգելքների խախտման դեպքում տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության, առաջին դեպքում` նախազգուշացում, խախտումների կրկնության դեպքում կնշանակվի 100–150 հազար դրամ տուգանք։

Գործող կարգավորումներով` տուգանքը կազմում է 30–100 հազար դրամ։
 

Send