Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է. «Փաստ»

Blog Image

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս նշեց, որ զգալի ընդմիջումից հետո կուսակցությունը վերամասնակցում է քաղաքական ընտրական գործընթացներին: Խոսքը մասնավորաբար Վաղարշապատում կայանալիք ընտրությունների մասին է, որին «Ժառանգությունը» ևս մասնակցում է, իսկ ցուցակի առաջին համարը Արկադի Փայտյանն է՝ ազատամարտիկ է, փոխգնդապետ, էներգետիկայի մասնագետ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ընտրությունները «Ժառանգության» համար յուրատեսակ «ռեստարտ» փորձություն են: Բանն այն է, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Ճիշտ է, նա այս ընթացքում էլ պասիվ դիտորդի դերում չի եղել, տարբեր հարցազրույցներ է տվել, մեկնաբանություններով հանդես եկել, սակայն ինքն էլ, կուսակցությունն էլ վերջին անգամ ընտրական գործընթացներին մասնակցել են 2018 թ. Երևանի ավագանու ընտրություններին:

Եվ ահա, թերթի տեղեկություններով, շուրջ 7 տարի անց «Ժառանգությունը» ոչ միայն մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, այլև նախապատրաստվում է առաջիկայում կայանալ իք խորհրդարանական ընտրություններին: Թե ինչ ֆորմատով կլինի այդ մասնակցությունը, մեզ չհաջողվեց ճշտել, սակայն կան տեղեկություններ, որ համագործակցության բանակցություններ են ընթանում մի շարք հայտնի գործիչների ու շարժումների հետ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ նախընտրական համագործակցություն ձևավորելու առումով: Կոնկրետ անուններին կանդրադառնանք առաջիկայում՝ այդ առումով տեղեկություններն ամբողջական ճշտելուց հետո:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Send