Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել Վաղարշապատի քաղաքապետի ընտրությունների հետ կապված

Blog Image

ՀՀ արատաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գրել է․

««Ժառանգությունը» հայտարարում է Վաղարշապատի քաղաքապետի ընտրություններին իր մասնակցության մասին
Երեւան: 29 սեպտեմբերի 2025թ.: «Ժառանգություն» կուսակցության վարչությունն այսօր որոշում է ընդունել մասնակցելու Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։
«Ժառանգությունը» նաեւ հաստատել է Արկադի Փայտյանի առաջադրումը՝ որպես  Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու։

Նա ներկայումս էներգետիկայի ոլորտում ավագ ղեկավարի պաշտոն է զբաղեցնում, արհեստավարժ զինվորական է՝ փոխգնդապետ, եւ արցախյան պատերազմի նոր տոմարի բոլոր ինքնապաշտպանական մարտերի մասնակից։

Քաղաքապետի եւ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները, որոնք նախատեսված են նոյեմբերի 16-ին, տեղի են ունենալու Վաղարշապատ քաղաքում եւ Էջմիածնի ընդլայնված տարածքում»:

Send