Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն են հանդիպել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։
Հանդիպումն ընթացել է Ալա-Արչայի նստավայրում։
Լուկաշենկոն առաջարկել է Պուտինին Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնել Մինսկում։ «Բելառուսը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
«Եթե ցանկանում եք կրկին վերադառնալ Մինսկ, մենք միշտ պատրաստ ենք», - նշել է Լուկաշենկոն։
Պուտինն իր հերթին ասել է, որ ամերիկյան կողմը հասկանում է, որ ուկրաինական հարցը բարդ է և պահանջում է դժվար լուծումներ։
