Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարյուրավոր հասցեներում սեպտեմբերի 15, 16, 17, 18, 19-ին գազ չի լինի

Blog Image

Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 16-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` սեպտեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Ծղուկ, Գորայք բնակավայրերի գազասպառողների, «Ս․Կ․ Կազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Բորիսովկա» ՍՊԸ-ի գազամատակարարումը։
 
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի, Պարոնյան, Հնդկաստանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան և Երիտասարդական փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
 
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի և Արմենակյան փողոցի առանձնատների
գազասպառողների գազամատակարարումը։

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 29/14, 27/7, 21/13 բազմաբնակարան շենքերի, թիվ 23/2 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերի, Հասրաթյան փողոցի թիվ 15 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի ՔՇՀ-3 թիվ 69-ից 78 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։


Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վահագնի բանակավայր գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Թումանյան, Աբովյան, Սյունյաց փողոցների, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 18, 20, 22, 24, 26 բազմաբնակարան շենքերի, Նալբանդյան փողոցի թիվ 28-ից 51 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, «Սևանի ԲԿ» ՊՓԲԸ-ի, «Սևանի №3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հիմնադրամի, «Բողբոջ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, ԱՁ Գրիգոր Քարամյանի, սեփականատերեր Լուսինե Դավթյանի, Անուշ Բադալյանի, Հովիկ Մուրադխանյանի, Արսեն Մարգարյանի, Կարեն Մնացականյանի, Սևանի մարզադաշտի գազամատակարարումը։
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Ձորի թաղ թաղամասի, Ձերժինսկու փողոցի թիվ 8, 9, 11, 12, 13 բազմաբնակարան շենքերի, Ձորակապ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ գազամատակարարումը։
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, Գարգառ, Գյուլագարակ, Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

 
Send