Այսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 87-ամյա Լևիկ Մ.-ին: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել: 
 
Դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթախպահ խումբն արձանագրել է հետիտոնի մահը: 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Դրաստամատ Սամվելյանն ու կրտսեր պարեկ Աղաբեկ Մինասյանը: 
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

