Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի արդյունաբերական օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել օրվա ընթացքում, և դեպքի վայր են ուղարկվել տասնյակ հրշեջ և փրկարարական խմբեր։
Բոցը արագ տարածվել է օբյեկտով՝ առաջացնելով խիտ ծուխ, որը տեսանելի է քաղաքի տարբեր մասերից։ Իշխանությունները տարհանել են անձնակազմին և մոտակա շենքերը՝ հնարավոր պայթյունները կանխելու համար։
Տեսանյութն՝ այստեղ
