Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է ստամոքսի համար կոլայի վտանգի մասին

Blog Image

Գաստրոէնտերոլոգ Անտոն Զագայնովը մեկնաբանել է ռուս դեռահասի դեպքը, որի ստամոքսը պատռվել է կոլա խմելուց և Մենտոսի անանուխներ ուտելուց հետո։ Բժշկի խոսքերն է մեջբերել aif.ru-ն։

Բժիշկը բացատրել է, որ կոնֆետները կոպիտ մակերես ունեն, ուստի եթե դրանք կոլայի հետ են շփվում, ստամոքսում ավելի շատ ածխաթթու գազ է կուտակվում։ Զագայնովը պարզաբանել է, որ առողջ մարդու ստամոքսի պատը բավականին ամուր է և կարող է դիմանալ ճնշմանը։

Այնուամենայնիվ, եթե մարդը խոց ունի, Մենտոսը և կոլան կարող են ստամոքսի պատռման պատճառ դառնալ։ «14 տարեկանից հետո ռիսկը կտրուկ աճում է։ Դեռահասների մոտ խոցերը հազվադեպ չեն, հատկապես, եթե կա Helicobacter pylori վարակ, հոգեէմոցիոնալ սթրես, վատ սնուցում կամ գենետիկ նախատրամադրվածություն», - զգուշացրել է Զագայնովը։

Բժիշկն ընդգծել է, որ գաստրիտով, խոցով, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությամբ և այլ ստամոքս-աղիքային հիվանդություններով տառապող մարդկանց լիովին հակացուցված է Մենտոսով ու Կոկա-Կոլայով փորձարկումներ անել։

Send