Մոսկվայի մարզի դատարանը կալանավորել է հայազգի գործարար Արայիկ Ամիրխանյանին՝ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը։
Ամիրխանյանն արդեն կալանքի տակ է եղել կաշառքի գործով։
Ամռան սկզբին նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ տուգանքով։
Ինչպես պարզել է դատարանը, մեղադրյալը երկու անգամ գումար է փոխանցել դատական կատարածուին՝ օրենքի խախտմամբ ընկերության հաշիվներից կալանքը վերացնելու համար։ Օգոստոսի վերջին վերաքննիչ դատարանը դատավճիռը օրինական է ճանաչել։
Կիվայի դին հայտնաբերվել էր 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայի մարզի Սուպոնեվո գյուղում, հարուցվել է սպանության գործ։ Նախնական քննության տվյալներով՝ երեկոյան ամառանոցային գյուղերից մեկի այգում անհայտ անձը կրակել է քաղաքական գործչի վրա։ Նա տեղում մահացել է։
