Արամ Մելիքյանի դուստրը՝ դերասանուհի Էլիզա Մելիքյանը, վթարի է ենթարկվել:
Նա վնասված մեքենայի լուսանկարն է հրապարակել ինստագրամյան «սթորի» բաժնում և գրել․ «Փառք Աստծո՝ ես տեղում եմ»։
«Սիրելիներ ջան, ամեն ինչ լավ է: Ունքիս վրա փոքրիկ քերծվածք կա, բայց լուրջ ոչինչ չի եղել»,- հավելել է նա:
Դերասանուհին այս շրջանում նկարահանվում է «Վերջին զանգ» սերիալում։