Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հրեական բանտերից պաղեստինցիներով ավտոբուսներ են դուրս եկել, Պաղեստինի և Իսրայելի առաջնորդները կմասնակցեն «Խաղաղության գագաթնաժողովի»

Blog Image

Իսրայելական բանտերից դուրս են եկել 1966 պաղեստինցի բանտարկյալ տեղափոխող ավտոբուսները։

Մեքենաներն Իսրայելի Օֆեր բանտից մեկնել են դեպի Արևմտյան ափի կենտրոնական մասում տեղակայված Ռամալլահ քաղաքը։

Պաղեստինի և Իսրայելի առաջնորդներ Մահմուդ Աբբասն ու Բենիամին Նեթանյահուն կմասնակցեն Շարմ էլ Շեյխում կայանալիք «Խաղաղության գագաթնաժողովին»։

Եգիպտոսի նախագահի գրասենյակը հաստատել է նրանց մասնակցությունը։

Գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 առաջնորդներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսին հանդես կգան որպես համանախագահներ։

Send