Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Լա Լիգա․ Բարսելոնան դրամատիկ հաղթանակ տարավ կատալոնական դերբիում

Blog Image

Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումն ավարտվեց «Բարսելոնայի» կամային հաղթանակով։ Կատալոնական դերբիում, որն անցկացվեց «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում, «բլաուգրանան» 2:1 հաշվով հաղթեց «Ժիրոնային»։

Առաջին խաղակեսում հաշիվը բացեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին։ «Ժիրոնայի» կողմից պատասխան գոլը շրջադարձ հարվածով խփեց Աքսել Վիտցելը։

82-րդ րոպեին փոխարինման դուրս եկած պաշտպան Ռոնալդ Արաուխոն դարձավ հանդիպման հերոս։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը 90+3-րդ րոպեին եզրափակեց Ֆրենկի դե Յոնգի փոխանցումը՝ հաշիվը դարձնելով 2:1։

Հաշվետու խաղում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 90-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ։

Armsport

Send