Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀԿԿ-ն խստորեն դատապարտում է քաղաքապետարան ներխուժած դիմակավոր անձանց գործողությունները․ Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

Blog Image

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է անօրեն կերպով Գյումրի քաղաքի քաղաքապետարան ներխուժած դիմակավոր անձանց գործողությունները։ 

«Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն», այժմ ոտնձգություններ է կատարում իր իսկ ժողովրդի կողմից օրինապես և դեմոկրատական հիմունքներին համաձայն ընտրված քաղաքապետի նկատմամբ:

Սա անընդունելի և դիկտատուրական քայլ է: Հիշեցնենք նաև, որ այս գործողությոնները հետևել են հայտնի հայտարարությանը այն մասին, որ Վարդան Ղուկասյանին հարկավոր է դուրս շպրտել հանրային, քաղաքական կյանքից։ Ուժայինները, ինչպես տեսնում ենք, նույնպես լսել են այդ հայտարարությունը:

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

Send