Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի 7 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի գոտու աջ մասում «Լադա» մակնիշի ավտոմեքենայում դի կա:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները տեղում պարզել են, որ ստացված տեղեկությունը հավաստի է: 
 
«Լադա» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու մարմին: 
 
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 
 
Համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Հայկ Մ.-ն է: 
 
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: 

Send