Եգիպտոսում գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Մարկ Կարնիին պատահաբար անվանել է «նախագահ»։
Վարչապետը ժպտալով արձագանքել է. «Ուրախ եմ, որ ինձ նախագահ աստիճանի հասցրիք»։
Թրամփը հակադարձել է. «Օ՜, ես այդպե՞ս ասացի։ Դե գոնե «նահանգապետ» չեմ ասել»։
Թրամփն ավելի վաղ Կանադայի նախկին վարչապետ Ջաստին Տրյուդոյին անվանել էր «նահանգապետ»՝ ակնարկելով, որ Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգն է։ Սպիտակ տան ղեկավարը բազմիցս առաջարկել է Կանադային դառնալ ԱՄՆ նահանգ։
