Շարունակվում են ոստիկանության մարզային վարչությունների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 18-ին Այգեզարդ գյուղի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել ապօրինի պահվող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
ՆԳՆ ոստիկանություն