Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Սոցիալական ոլորտ

Սեպտեմբերի 1-ից կգործի անաշխատունակության և մայրության նպաստների մասին նոր համակարգ

Blog Image

Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ, հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարաությունը։

Նոր կարգավորումներով՝ թղթային անաշխատունակության թերթիկներ այլևս չեն լինելու։ Անաշխատունակության դեպքում (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության հիմքով բացված) անձը դիմելու է համապատասխան բժշկական կազմակերպություն, իր անվամբ ստեղծվելու է էլեկտրոնային անաշխատունակության թերթիկ, որը մշակվելու և հասանելի է լինելու գործընթացին մասնակից կողմերի համար՝ սեպտեմբերի 1-ից թողարկվող համակարգի միջոցով։

Ստացված տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով հաշվարկվելու է նպաստը, որից հետո ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է վճարման, իսկ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը ՊԵԿ-ի միջոցով փոխանցվելու է գործատուին, որպեսզի վերջինս առաջիկա աշխատավարձի վճարման հետ վարձու աշխատողին վճարի նաև նպաստի՝ իր միջոցներից վճարման ենթակա մասը (անաշխատունակության առաջին 7 օրվա համար)։

Send