Բրազիլական Բելեմ քաղաքում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովում բնիկ ժողովուրդների և անվտանգության աշխատակիցների միջև բախումներ են տեղի ունեցել։
Բնիկ համայնքների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ փորձել են ներխուժել COP30 համաժողովի տարածք՝ պահանջելով ավելի մեծ մասնակցություն Ամազոնի պաշտպանության որոշումներում, գրել են ԶԼՄ-ները։
Մի դուռ են կոտրել, անվտանգության աշխատակիցների հետ կռվի բռնվել։ Անվտանգության մի աշխատակից գլխի վնասվածք է ստացել՝ առարկայով հարվածց։ Համաժողովի մասնակիցներին թույլ չեն տվել լքել տարածքը։ Ոստիկանության միջամտությունից հետո ցուցարարները ցրվել են։
Ըստ ցուցարարների՝ կառավարությունն ավելի ու ավելի է զրկում նրանց հողերի վերաբերյալ քննարկումներից։ «Մենք չենք ուզում լինել ֆոն համաժողովում, այլ՝ որոշումների կայացման իրական մասնակիցներ», - լրագրողների հետ զրույցում ասել է Կայապո ցեղի առաջնորդ Ռաոնի Մետուքսիրեն։
Ամազոնի տրոպիկական անտառի մինչև 20%-ը արդեն ոչնչացվել է։
