Չինաստանում 11-ամյա մի տղա հոսպիտալացվել է 14 ժամ անընդմեջ տնային աշխատանք կատարելուց հետո, ըստ South China Morning Post-ի։
Աշակերտը շտապել է ավարտել իր ամառային առաջադրանքը։ Օգոստոսի 26-ին նա տնային աշխատանքի վրա աշխատել է առավոտյան 8:00-ից մինչև երեկոյան 10:00-ն։ Ժամը 23:00-ին ծնողների ճնշման տակ տղան սկսել է անհանգիստ լինել։ Նրա շնչառությունը արագացել է, գլխապտույտ է զգացել, վերջույթները թմրել են։ Նրա մոտ ախտորոշվել է հիպերվենտիլյացիայի (անհանգստության կամ խուճապի պատճառով չափազանց արագ կամ խորը շնչառություն) հետևանքով առաջացած շնչառական հիվանդություն։
Ախտանիշները աստիճանաբար նվազել են, երբ տղային թթվածնային դիմակ են տվել և սովորեցրել են վերահսկել շնչառությունը։
Միայն օգոստոսին Հունան նահանգի Չանշա շրջանի գլխավոր հիվանդանոցում նմանատիպ ախտանիշներով մոտ 30 դեռահաս է ընդունվել, ինչը տասն անգամ ավելի է, քան մյուս ամիսներին։ Հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Չժան Սյաոֆոյի խոսքով՝ ծանր դեպքերում այս վիճակը կարող է հանգեցնել մահվան։