Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ժամը 17.00-ի դրությամբ Վաղարշապատում քվեարկել է ընտրողների 36.72 տոկոսը

Blog Image

Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է 25 655  մարդ կամ ընտրողների 36.72  տոկոսը։ Տվյալները հրապարակել է ԿԸՀ-ն։ 

 

Հիշեցնենք, որ ժամը 11.00-ի դրությամբ, քվեարկության մասնակցել էր  5,283 մարդ կամ ընտրողների 7.56%-ը, ժամը 14.00-ի դրությամբ 15,868 մարդ կամ ընտրողների  22․71%-ը։

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69,866 է։

 

Վաղարշապատում ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամաս: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։

Send