Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բեռնատարի վարորդները բացել են մաքսակետեր տանող ճանապարհները

Blog Image

Բեռնատարերի վարորդները դադարեցրել են Հայաստան-Վրաստան սահմանակետերի մոտ իրականացվող բողոքի ակցիան, որի հետևանքով շուրջ 1 օր անցակետերը փակ են եղել բեռնատարներով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է բեռնատարի վարորդներից մեկը։

Հիշեցնենք, որ վարորդները բողոքում են ՌԴ օրենսդրական նոր կարգավորումից՝ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումից, որով սեպտեմբերի 10–ից ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր։ Ըստ վարորդների, այդ կետը չպետք է վերաբերվի բեռնափոխադրում և ուղևորներ փոխաադրող վարորդներին։ Վարորդները պահանջում են հասնել այնպիսի փոփոխության, որ 90 օրը դառնա 180 օր, քանի որ լինում են դեպքեր, երբ այդ ժամկետում չեն հասցնում։ Դրա հետևանքով վարորդները տուգանվում են, շատ դեպքերում էլ զրկվում այլ երկիր մուտք գործելու հնարավորությունից։

Send