Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Էկոլուրի երկարամյա գործընկեր, հրաշալի մասնագետ, անտառագետ Ռուբեն Պետրոսյանը։ Այս մասին գրում է Էկոլուրը։
Իր կյանքի ընթացքում նա զբաղեցրել է կարևոր պաշտոններ անտառային ոլորտում, երկար տարիներ եղել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետը։ Ռուբեն Պետրոսյանն ամենուր ցուցաբերել է փայլուն մասնագիտական հմտություններ, մշտապես աջակցել է բնապահպանական համայնքին կարևոր խնդիրների բարձրաձայնման և լուծման հարցերում։